Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է բժշկական պրակտիկայում՝ տարբեր հիվանդությունների ախտորոշման և նյարդամկանային համակարգի վիճակը գնահատելու համար։ Այս մեթոդը բժիշկներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում պերիֆերիկ նյարդային համակարգի, նյարդամկանային հաղորդականության, մկանաթելիկների ակտիվության, լիարժեքության  ֆունկցիանալ աշխատանքի մասին՝ թույլ տալով նրանց ճշգրիտ ախտորոշել և արդյունավետ բուժել մի շարք նյարդամկանային պաթոլոգիաներ:

Մեթոդի սկզբունքը

ENMG-ն կատարվում է 2 մեթոդով,  ստիմուլյացիոն՝ հիմնված է նյարդերի էլեկտրական ակտիվության և հաղորդականության գրանցման  վրա՝ օգտագործելով էլեկտրոդներ և ստիմուլյատոր և ասեղային՝ երբ հատուկ ասեղային էլեկտրոդներով գնահատում ենք մկանի/ շարժողական միավորի ֆունկցիոնալ աշխատանքը:

 



Հետազոտության ընթացքը

Էլեկտրոդների տեղադրում. Էլեկտրոդները տեղադրվում են մաշկի վրա՝ մաշկային էլեկտրոդների կամ մկանների մեջ՝ օգտագործելով նուրբ ասեղային էլեկտրոդներ:

Ազդանշանի գրանցում. ENMG-ի ժամանակ մկանների և նյարդերի էլեկտրական ակտիվության գրանցում:

Արդյունքների վերլուծություն. Ստացված տվյալները վերլուծվում են բժշկի կողմից, ով գնահատում է  նյարդերի, նյարդամկանային հաղորդականության և շարժողական միավորների կորագծերը, բացահայտելով նորմայից շեղումները:

Նյարդամկանային հիվանդությունների ախտորոշում. ԷՆՄԳ-ն օգնում է բացահայտել և գնահատել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝    

  • նեյրոպաթիաները/պոլինեյրոպաթիաները,
  • թունելային համախտանիշները,
  • Միասթենիա Գրավիս/Միասթենիկ համախտանիշ:
  • Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ:
  • Ռադիկուլոպաթիաներ:
  • Միոպաթիաներ:
  • Միոզիտներ:
  • Միոտոնիաներ:
  • Միոդիստրոֆիաներ:
  • Նյարդերի տրավմատիկ ախտահարում:
  • Նյարդերի բորբոքային ախտահարում և մի շարք այլ նյարդամկանային հիվանդություններ:

 

Եթե Ձեզ ցուցված է Էլեկտրոնեյրոմիոգրֆիա, ապա կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ  այցելել Պարոնյան 21,  «Նաիրի» բժշկական կենտրոն:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ